Վիեննայում թանգարանից գողացել են Եգիպտոսի թագավորական ընտանիքին պատկանող թանկարժեք վզնոցը։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել BBC-ն։
Երկու տղամարդ Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանից գողացել են ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ վզնոց։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները տոմսեր են գնել և մտել ցուցահանդես, մոտեցել ապակե ցուցափեղկին, որտեղ ցուցադրվում էր վզնոցը։ Այնուհետև կոտրել են ցուցափեղկը, վերցրել զարդը և փախել դեպքի վայրից։ Ենթադրվում է, որ ավազակներից մեկը հրազեն է ունեցել։
Ավելի քան 200 կարատ քաշով 600-ից ավելի ադամանդներով զարդարված վզնոցը պատրաստվել է Եգիպտոսի նախկին թագավորական ընտանիքի համար։ Զարդը թանգարանում անցկացվող «Van Cleef & Arpels» ոսկերչական ընկերության ցուցահանդեսի մի մասն էր։
