«Պուտինի նպատակը ոչ միայն Դոնեցկի մարզը գրավելն է, այլ ողջ Ուկրաինան գրավելը և ուկրաինական պետականությունը ոչնչացնելը»։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան։
Նրա խոսքով, Կրեմլը պատերազմը դիտարկում է որպես իր կայսրությունը կառուցելու նախագծի մի մաս, և վերջնական նպատակը Ուկրաինայի ողջ տարածքի վերահսկողությունն է։
Խմարան կարծում է, որ այդ իսկ պատճառով տարածքային զիջումները չեն դադարեցնի Ռուսաստանի ագրեսիան։ Նրա կարծիքով, Պուտինը այդ զիջումները կընդունի որպես ապացույց, որ ճնշումը արդյունք է տվել և կշարունակի ճնշումը.
«Պուտինին կարող է կանգնեցնել միայն այն զգացումը, որ նա սկսել է պարտվել պատերազմում։ Դրան հնարավոր է հասնել միայն ուժով և արդյունավետ կերպով»։