Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը կարող է անցկացվել միայն ձեռք բերված պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու նպատակով։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունները չեն կարող լինել «պարզ գործարք», քանի որ դա բարդ գործընթաց է, որը ներառում է բազմաթիվ մանրամասներ։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը բաց է Թուրքիայում ուկրաինացի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար, սակայն ներկայումս դրա համար նախապայմաններ չեն ստեղծվել։