Հոկտեմբերի 24-ին Ադրբեջան է վերադարձվել Ադրբեջանի քաղաքացի Յաշար Ալի օղլու Գասիմովը, ով մոլորվել էր և հայտնվել Հայաստանի տարածքում։
Modern.az-ը, հղում անելով «News.am»-ին, հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ ավելի վաղ Հայաստանի Տավուշի մարզում հայտնաբերված Գասիմովը հանձնվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին։