Հրապարակվել են ռուս միլիարդատերերի մեկ տարվա շահաբաժնային եկամուտները։
Modern.az-ը հայտնում է, որ Forbes-ի կազմած վարկանիշային աղյուսակը գլխավորել է «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր, ադրբեջանական ծագումով 76-ամյա գործարար Վահիդ Ալեքպերովը։ Նրա շահաբաժնային եկամուտը գնահատվել է 106,2 միլիարդ ռուբլի (1,25 միլիարդ դոլար)։
Երկրորդ տեղում է «Նովատեկ»-ի և «Սիբուր»-ի բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը՝ 87,1 միլիարդ ռուբլով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Գենադի Տիմչենկոն՝ 75,1 միլիարդ ռուբլով։
Առաջին տասնյակում ընդգրկված գործարարների շահաբաժնային եկամուտները.
Վահիդ Ալեքպերով – 106,2 միլիարդ ռուբլի
Լեոնիդ Միխելսոն – 87,1 միլիարդ ռուբլի
Գենադի Տիմչենկո – 75,1 միլիարդ ռուբլի
Իգոր Կեսաև – 40,5 միլիարդ ռուբլի
Վլադիմիր Լիսին – 38,7 միլիարդ ռուբլի
Վլադիմիր Պոտանին – 36,5 միլիարդ ռուբլի
Անդրեյ Մելնիչենկո – 34,8 միլիարդ ռուբլի
Ալեքսանդր Աբրամով – 33,7 միլիարդ ռուբլի
Միխայիլ Ֆրիդման – 31,9 միլիարդ ռուբլի
Ֆիլարետ Գալչև – 30,8 միլիարդ ռուբլի
Ընդհանուր առմամբ, Forbes-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկված 75 անձ ստացել է 1,194 տրիլիոն ռուբլի շահաբաժին։ Անցյալ տարի 50 գործարարների ընդհանուր շահաբաժնային եկամուտը կազմել էր 1,769 տրիլիոն ռուբլի։
Ռոսստատի տվյալներով՝ Ռուսաստանում ընկերությունների շահույթը 2025 թվականին նվազել է 3,9%-ով՝ հասնելով 27,1 տրիլիոն ռուբլու։