«Ռամբույեի հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ նրանք մտադիր չեն հեռանալ նույնիսկ մեկ գյուղից»։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Mediatürk TV-ի եթերում հեռարձակվող «Օրակարգը սեղանին» հաղորդման ժամանակ ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Նախկին նախարարը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցություններից և Ադրբեջանի կողմից ռազմական լուծման նախապատվության պատճառներից։
«Երբ ես նախարար էի, իրավիճակը բոլորովին այլ էր։ Մեր հողերը օկուպացված էին, մենք ունեինք ներքին տեղահանվածներ։ Իհարկե, մենք ցանկանում էինք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, գոնե ազատագրել շրջանները։ Սակայն 2008 թվականին Ռամբույեում Քոչարյանի հետ կայացած գագաթնաժողովի ժամանակ պարզ դարձավ, որ նրանք մտադիր չեն հեռանալ նույնիսկ մեկ գյուղից։ Դրանից հետո մենք որոշեցինք ուժեղացնել մեր բանակը և այս հարցը լուծել պատերազմի միջոցով։ Եվ դա հաջողվեց»։