Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ խոցել է ամերիկյան «MQ-1» տիպի անօդաչու թռչող սարքը։
Modern.az-ը հայտնում է, որ ըստ իրանական կողմի տեղեկությունների՝ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ԱԹՍ-ն Հորմուզի նեղուցի վրա։
Դեպքի մանրամասների, անօդաչու սարքի թռիչքի երթուղու և թե որ օդային տարածքում է այն խոցվել, լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվել։ ԱՄՆ կողմի արձագանքը այս կոնկրետ պնդմանը նույնպես չէր հրապարակվել լուրի հրապարակման պահին։
Նշենք, որ Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային փոխադրումների հիմնական երթուղիներից մեկն է։ Տարածաշրջանում ռազմական միջադեպերը լուրջ ռիսկ են համարվում միջազգային նավագնացության և էներգետիկ շուկաների համար։