Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպի կապակցությամբ Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքները։
Modern.az-ը հայտնում է, որ Լավրովն ասել է, որ Արևմուտքի՝ Ռուսաստանին միջադեպին առնչելու փորձերը փաստացի նշանակում են «իրական պատերազմի սկիզբ»։
Նրա խոսքով, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունները ցույց են տալիս, որ Բեռլինը պատրաստվում է Ռուսաստանի հետ առճակատման։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Մոսկվան հետևություններ կանի Գերմանիայի ձեռնարկած քայլերից։ Նա որպես օրինակ է բերել Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Ռուսական տան գործունեության դադարեցումը։
Լավրովն այդ քայլերը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին դիվանագիտական ներկայացուցչությունների փակման հետ։
Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Գերմանիան հայտարարել է, որ Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման փորձի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Բեռլինը հայտարարել է Ռուսաստանի հյուպատոսության և մշակութային կենտրոնի փակման, ինչպես նաև Մոսկվայի դեմ լրացուցիչ միջոցառումների մշակման մասին։ Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք անհիմն անվանելով։