Ինչպես հայտնել էինք, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները այցելել են Ուկրաինա։
Modern.az-ը հայտնում է, որ Թրամփի ներկայացուցիչներին Սուրբ Սոֆիայի տաճարի դիմաց դիմավորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ներկայումս Կիևում տեղի է ունենում Զելենսկու հանդիպումը Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։