Հայտնի է դարձել Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրը։
Modern.az-ը հայտնում է, որ նա նշանակվել է Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերության գլխավոր խորհրդատու։
Ընկերության հայտարարության համաձայն՝ Գրիգորյանն արդեն սկսել է իր գործունեությունը նոր պաշտոնում։ Նրա հիմնական զբաղմունքներից մեկը TRIPP նախագծի իրականացման գնահատումն է։ Նշենք, որ Արմեն Գրիգորյանը 2018-2026 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նա օգոստոսին հեռացել է պաշտոնից և հրաժարվել այլ պաշտոնի անցնելու առաջարկից։
Policy and Management Consulting Group (PMCG)-ը միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն է, որն աշխատում է զարգացող երկրների հետ։ Ընկերությունը գործում է կառավարման, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտներում։ PMCG-ն համագործակցում է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ տարբեր երկրներում։ Ընկերությունն ունի հարակից կառույցներ ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։