Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը Ադրբեջանից հետո կայցելի Հայաստան։
Modern.az-ը հայտնում է, որ Բերենդսենն այս մասին գրառում է կատարել իր «X» էջում։
Նա նշել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկու երկրների հետ համագործակցության հետագա խորացումը, ինչպես նաև ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացը։
«Այս շաբաթ այցելում եմ երկու երկրներ՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար։ Ես նաև կխոսեմ իմ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին։ Նիդերլանդներն աջակցում է կայուն խաղաղությանն ուղղված հաջորդ քայլերին»,- նշել է Բերենդսենը։