ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը գնահատել է կառուցողական։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Ուիթքոֆը գրառում է կատարել «X» սոցիալական ցանցում։
«Մենք փորձեցինք ամրապնդել Օսլոյում ձեռք բերված առաջընթացը՝ հանդիպելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում», - ասել է նա։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, և դիվանագիտական շփումները կշարունակվեն։
«Այս բանակցությունները կառուցողական բնույթ են կրել և կշարունակվեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեխնիկական մակարդակով եռակողմ բանակցությունների շրջանակներում», - ընդգծել է Ուիթքոֆը։