Տասնյակ իսրայելական կործանիչներ շարժվել են դեպի Իրանի սահմանը:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել «Axios»-ը։
Իսրայելը հայտարարել է, որ այս քայլը ձեռնարկվել է թշնամուն զսպելուն ուղղված զորավարժությունների շրջանակներում։
Սակայն որոշ ամերիկացի պաշտոնյաներ կասկածել են, որ Իսրայելը միտումնավոր փորձում է Իրանին հրահրել կրակ բացել իսրայելական ինքնաթիռների վրա։ Սա կարող էր օգտագործվել՝ արդարացնելու Իրանի դեմ հարվածների վերսկսումը։
Այս գործողությունը տեղի է ունեցել այն տեղեկություններից հետո, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դիտարկել Իրանի դեմ նոր հարված հասցնելու հնարավորությունը։