Իրանը կհարվածի ստորջրյա ինտերնետ մալուխներին ԱՄՆ-ի հետ պատերազմի դեպքում:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին «Reuters» գործակալությանը հայտնել են Իրանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նշվել է, որ Թեհրանը մանրամասն պլաններ է մշակել ստորջրյա ինտերնետ մալուխներին հարվածելու համար:
Իրանը նաև նախատեսում է կանխել մալուխների վերանորոգումը հաջող հարվածների դեպքում: Նպատակն է հնարավորինս երկարաձգել գլոբալ ինտերնետ ցանցում առաջացած ընդհատումները: