Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պատերազմամետ ուժերի պարտության մասին։
Modern.az-ը հայտնում է, որ Փաշինյանն այս մասին խոսել է իր «Ֆեյսբուք» էջի ուղիղ եթերի ժամանակ։
Նա նշել է, որ դա կարելի է տեսնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներում։
Վարչապետն ընդգծել է Հայաստանում «արտաքինից կառավարվող լրտես ընդդիմության արմատները կտրելու» կարևորությունը։
«Հայաստանում պետական շահերը հիմք ընդունող նոր ընդդիմություն պետք է ձևավորվի։ Սակայն այս ընդդիմությունը չպետք է ստեղծի կառավարությունը»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հանրային լսումներ կազմակերպել նոր ընդդիմության ձևավորման հարցի շուրջ։