Բելառուսում արգելվել է հայկական արտադրության «Երևան 2800» մակնիշի կոնյակի վաճառքը։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տեղադրվել Բելառուսի Պետական ստանդարտացման կոմիտեի ռեգիստրում։
Նշվել է, որ Հայաստանի Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրած ութամյա «Երևան 2800» կոնյակը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Ապրանքը համարվել է վտանգավոր։
Կոմիտեի տվյալներով՝ փորձարկումների ժամանակ կոնյակում դաբաղող նյութերի զանգվածային կոնցենտրացիան նորմայից ցածր է եղել։ Մինչդեռ նվազագույն ցուցանիշը պետք է լինի 0,3 գ/դմ³, ապրանքի մեջ այս թիվը կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ³։
«Թեև արտադրանքին տրվել է որոշակի տեսակի արտադրանքի արտաքին տեսք և առանձին հատկանիշներ, սակայն հնարավոր չէ այն նույնականացնել որպես ներկայացված արտադրանք», - հայտնել են Բելառուսի Պետական ստանդարտացման կոմիտեից։