«Azeri Light» մակնիշի ադրբեջանական նավթի գինն աճել է մոտ 5 դոլարով:
Modern.az-ը հայտնում է, որ համաշխարհային շուկայում «Azeri Light» մակնիշի ադրբեջանական նավթի մեկ բարելի գինն աճել է 4,72 ԱՄՆ դոլարով կամ 5,1%-ով՝ կազմելով 97,61 ԱՄՆ դոլար:
Ադրբեջանի այս տարվա պետական բյուջեում մեկ բարել նավթի միջին գինը հաշվարկվել է 65 ԱՄՆ դոլարից:
Հիշեցնենք, որ «Azeri Light» նավթի ամենացածր գինը գրանցվել է 2020 թվականի ապրիլի 21-ին (15,81 ԱՄՆ դոլար), իսկ առավելագույն գինը՝ 2008 թվականի հուլիսին (149,66 ԱՄՆ դոլար):