Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ից 7-ը ձեռնպահ կմնան Մոսկվային հարվածներ հասցնելուց։
Modern.az-ը հայտնում է, որ Զելենսկին այս մասին գրել է իր «Telegram» ալիքում։
Զելենսկին հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների՝ Ռուսաստան կատարած այցի ֆոնին.
«Մենք հենց նոր խոսեցինք ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ։ Նրանք արդեն այսօր սկսել են աշխատել ռուսական կողմի հետ։ Մեր խոսակցությունից հետո մենք պատրաստ ենք պահպանել բանակցային գործընթացում ներգրավված քաղաքների վրա ավիահարվածների դադարեցման ռեժիմը»։
Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է այսօրվանից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին ձեռնպահ մնալ Մոսկվային հարվածներ հասցնելուց։
«Հուսով ենք, որ Ռուսաստանը նույնպես հարվածներ չի հասցնի Կիևին», - ընդգծել է Զելենսկին։