Անար Քեյքավուս օղլու Աջամովը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Իլհամ Ալիևը։
Պետության ղեկավարը նաև Վագիֆ Իսմայիլ օղլու Սադիգովին նշանակել է Շվեյցարիայի Համադաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Նշենք, որ անցյալ ամիս Վագիֆ Սադիգովը հետ էր կանչվել Բելգիայի Թագավորությունում, ինչպես նաև Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոններից։