Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ինքնաթիռը Մոլդովայից օդ բարձրանալիս անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգի տակ է հայտնվել։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին NRK հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։
«Նրա ինքնաթիռը Մոլդովայից օդ բարձրանալիս քիչ էր մնում խոցվեր անօդաչու թռչող սարքով։ Սա է այն իրականությունը, որին նա բախվել է»,- ասել է Ստյորեն։
Զելենսկին այցելել է Օսլո՝ մասնակցելու Նորվեգիայի թագավոր Հարալդի հուղարկավորության արարողությանը։
Այցի շրջանակներում Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումը, այդ թվում՝ «Patriot» համակարգերի համար հրթիռ-որսիչների մատակարարումը։