ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել «Խրոնիկա Կավկազ»-ը։ Նշվել է, որ հանդիպման ընթացքում կողմերի միջև վեճ է տեղի ունեցել։
Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տարաձայնություններ են առաջացել Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ Հայաստանի հարաբերությունների հարցում։
Կողմերն արտահայտել են Հայաստանի ապագա տնտեսական և քաղաքական ուղղության վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ։ Հաղորդվում է, որ վեճի հիմնական թեման եղել է, թե ինչպես Երևանը կհամատեղի ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը ԵԱՏՄ շրջանակներում իր անդամակցության հետ։