Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ մեկնած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դստեր հետ զրույցն ուշադրություն է գրավել։
Modern.az-ը հայտնում է, որ Փեզեշքիանը Բիշքեկում պաշտոնական դիմավորման ժամանակ դստերը դիմել է ադրբեջաներեն։
«Զահրա, արի՛ այստեղ։ Արի՛ այստեղ»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը դստերը։
Իրանի նախագահի՝ դստերը ադրբեջաներեն դիմելու պահի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և գրավել օգտատերերի ուշադրությունը։
Նշենք, որ Մասուդ Փեզեշքիանը որոշ կարևոր արտասահմանյան ուղևորությունների է մեկնում սովորաբաբար դստեր՝ Զահրա Փեզեշքիանի հետ։ Քանի որ դոկտոր Փեզեշքիանի կինը մահացել է շատ տարիներ առաջ, Իրանը առաջին տիկնանց մասնակցությամբ արարողություններում ներկայացնում է նախագահի դուստրը՝ Զահրա Փեզեշքիանը։