ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է բազմաթիվ օգուտներ բերել Հայաստանին։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Պուտինը հայտարարել է լրագրողների հարցերին պատասխանելիս։
Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է նաև պաշտոնական Երևանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուն։
«Միգուցե այս որոշումը (Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը) իր առավելություններն ունի Հայաստանի ներկայիս ղեկավարության համար։ Քանի որ այս իրավիճակը թույլ է տալիս շրջել էջը և առաջ շարժվել առանց որևէ հակամարտության։
Հնարավոր է մարդկանց տեղավորել նոր բնակավայրերում, ապաշրջափակել ենթակառուցվածքները, սկսել նոր կյանք տնտեսության մեջ, բացել սահմանները ներդրումների համար և այլն։ Իրականում, առավելությունները քիչ չեն»,- ասել է Պուտինը։