«Brain Academy»-ի Բաքիխանովի մասնաճյուղում երկու տարեկան աուտիզմի սպեկտրի երեխայի նկատմամբ բռնություն կիրառած ուսուցիչը ներողություն է խնդրել։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հրապարակում է արվել «Brain Academy»-ի էջում։
«Տեղի ունեցածի համար ներողություն եմ խնդրում մեր երեխայից, նրա ընտանիքից և բոլորից։ Գիտեմ, որ ուսուցիչ լինելով՝ իմ արարքը շատ վատ է։ Երեխաներին սեր ու հասկացողություն ցուցաբերելու փոխարեն անհանգստություն եմ առաջացրել։ Շատ եմ զղջում իմ արարքի համար։ Իմ խոսքերը չեն փոխի տեղի ունեցածը, բայց անկեղծորեն ներողություն եմ խնդրում»,- նշել է նա։