Ադրբեջանը 2028 թվականին առաջին անգամ կնախագահի ԱՊՀ-ում։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նա նշել է, որ 2027 թվականին Ադրբեջանը կլինի համանախագահ, իսկ 2028 թվականին առաջին անգամ կնախագահի կազմակերպությունում։
Լեբեդևի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է նախագահել ԱՊՀ-ում 2029 թվականին։