Քահրամանմարաշում ուսուցչի և 9 աշակերտի մահվան պատճառ դարձած դպրոցական հարձակումն իրականացնելու մեջ մեղադրվող Իսա Արաս Մերսինլիի կալանավորված հայրն ու մայրն առաջին անգամ կանգնել են դատարանի առաջ:
Modern.az-ը հայտնում է, որ ոստիկանության գլխավոր տեսուչ հայր Ուղուր Մերսինլին դատարանում տված ցուցմունքում հաստատել է, որ դեպքն իրականացրած անձն իր որդին է և ասել. «Ինձ դեմ չէր, այլ նրա դեմ պետք է գործ հարուցվեր»:
Դատարանը ձայների մեծամասնությամբ որոշել է ազատ արձակել մայր Փեյման Փընար Մերսինլիին, իսկ միաձայն՝ շարունակել հայր Ուղուր Մերսինլիի կալանքը:
Նշենք, որ Իսա Արաս Մերսինլին ապրիլի 15-ին իր հոր՝ Ուղուր Մերսինլիին պատկանող 5 հրազենով և 7 փամփուշտի պահունակով ահաբեկչություն է իրականացրել Այշե Չալըքի անվան միջնակարգ դպրոցում: Դեպքի հետևանքով մահացել է մեկ ուսուցիչ և 9 աշակերտ, վիրավորվել՝ 15 աշակերտ: Հարձակվող Իսա Արաս Մերսինլին դանակով վնասազերծվել է Նեջմեթթին Բեքչիի կողմից, ով հրազենի ձայներ լսելով մտել է դպրոց:
Դեպքից հետո կալանավորվել են Մերսինլիի հայրը՝ ոստիկանության գլխավոր տեսուչ Ուղուր Մերսինլին և մայրը՝ ուսուցչուհի Փեյման Փընար Մերսինլին: