Հայաստանի հետ սահմանը հատելով այդ երկրի տարածք մուտք գործած ադրբեջանցի հովիվը ձերբակալվել է։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են Բերդ քաղաքի աղբյուրները։
Տեղի բնակիչների խոսքով՝ հովիվը սահմանը հատել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ նրան ձերբակալել է ռազմական ոստիկանությունը։ Դեպքի առնչությամբ պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ։
Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարը «NewsTV5»-ին տված հարցազրույցում նշել է, որ լսել է դեպքի մասին, սակայն ճշգրիտ տեղեկություններ չունի։
«Նա եկել է մեր շրջանի անտառներով»,- ասել է համայնքի ղեկավարը։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ հարցը ճշտելուց հետո տեղեկատվություն կտրամադրվի։