Տարածվել են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստան մեկնած ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների սահմանը հատելու պահի նոր կադրեր։
Modern.az-ը՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, հայտնում է, որ տեսանյութում պատկերված է, թե ինչպես է պատվիրակությունը հատում սահմանազատված և սահմանագծված ցամաքային սահմանի հատվածը և հանդիպում հայկական կողմի ներկայացուցիչների հետ։
Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանում մասնակցում է նոյեմբերի 26-27-ին կայացած երկկողմ կլոր սեղանին։



***
10:25
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կանցկացվի լայնածավալ երկկողմ կլոր սեղան-քննարկում՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Modern.az-ը հայտնում է, որ քննարկումները կներառեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում համաձայնեցված խաղաղության օրակարգը, ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացի ամրապնդմանը և ինստիտուցիոնալացմանն ուղղված նախաձեռնությունները, երկու հասարակությունների միջև փոխադարձ վստահության ստեղծման և զարգացման միջոցառումները, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և կապի ուղիների ստեղծման հնարավորությունները, հումանիտար հարցերը, երիտասարդության հետ աշխատանքը և կրթության ոլորտը։
Կքննարկվեն նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարները։