«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը սկսվել է։
Modern.az-ը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցում են Հայաստանից և Ադրբեջանից քաղաքացիական հասարակության ընդհանուր առմամբ 60 ներկայացուցիչներ։
***
10:25
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կանցկացվի լայնածավալ երկկողմ կլոր սեղան քննարկում՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Modern.az-ը հայտնում է, որ քննարկումները կներառեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում համաձայնեցված խաղաղության օրակարգը, Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի ամրապնդմանը և ինստիտուցիոնալացմանն ուղղված նախաձեռնությունները, երկու հասարակությունների միջև փոխադարձ վստահության ստեղծման և զարգացման միջոցառումները, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և կապի ուղիների ստեղծման հնարավորությունները, հումանիտար հարցերը, երիտասարդության հետ աշխատանքը և կրթության ոլորտը։
Կքննարկվեն նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարները։