Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանը:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Մենք կշարունակենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Հասած խաղաղությունը կդառնա կենսական ուժի աղբյուր մեր տարածաշրջանի համար»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքերը տարածել է նրա վարչակազմը։