Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ձեռք բերվեց անցյալ տարվա օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Այսօր մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ հաղորդակցությունները զարգացնելու և առևտրային նախագծեր իրականացնելու համար։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում «ՇՀԿ պլյուս» ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, առաջիկա ամիսներին նշված նախաձեռնությունները կիրականացվեն և լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն Կասպից ավազանը Պարսից ծոցին միացնելու համար, ինչը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։