ՆԱՏՕ-ն տասնամյակների ընթացքում առաջին անգամ լայնածավալ զորավարժություններ է անցկացրել ռուսական միջուկային սուզանավերի որոնման համար՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին գրել է «Politico»-ն։
Հրատարակությունը գրում է, որ Իսլանդիայի ափերի մոտ եվրոպական երկրների և Կանադայի ռազմանավերն ու ավիացիոն ուժերը զորավարժություններ են անցկացրել միջուկային զենք կրող ռուսական սուզանավեր հայտնաբերելու համար։
Զորավարժությունների ընթացքում պատրաստվել է սցենար՝ կանխելու սուզանավերի մուտքը Ատլանտյան օվկիանոս՝ անցնելով Գրենլանդիայի, Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև ընկած տարածքով։
Նախկինում ԱՄՆ-ը առանցքային դեր էր խաղում այս ամենամյա զորավարժություններում։ Սակայն այս անգամ առաջին անգամ ամերիկյան ռազմանավերն ու ինքնաթիռները չեն մասնակցել զորավարժություններին։ Ըստ հրատարակության՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մեծ մասը ներկայումս կենտրոնացած է Մերձավոր Արևելքի և Կարիբյան ավազանի տարածաշրջաններում։
Նշենք, որ ՆԱՏՕ-ն դրանով փորձարկում է Հյուսիսատլանտյան օվկիանոսում աճող ռուսական սպառնալիքի ֆոնին առանց ԱՄՆ-ի առաջնորդության տարածաշրջանի պաշտպանությունն ապահովելու իր կարողությունները։