Իրանի զինված ուժերը սպառնացել են ԱՄՆ-ին ավելի կոշտ պատասխան հարվածներով՝ ի պատասխան իրանական նավերի վրա հարձակումների:
Modern.az-ը հայտնում է, որ Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ծովային շրջափակման և իրանական նավերի վրա հարվածների շարունակման դեպքում տարածաշրջանում ամերիկյան նավերի վրա պատասխան հարձակումները կուժեղանան:
Զգուշացումից անմիջապես հետո արաբական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Իրանի բանակը հարձակվել է Հորմուզի նեղուցում իր սահմանած կանոնները խախտող նավերի վրա: