Ինչպես հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։
Modern.az-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։
«Պուտինի հետ շփումն ինձ համար լավագույն և հիշարժան պատմություններից է»,- ասել է Ուիթքոֆը։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման համար։ Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել Պուտինին Գիլմանների ընտանիքի ազատ արձակման համար և Ռուսաստանի ղեկավարին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լավագույն մաղթանքները։