ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում պաշտոնապես սկսել է գործել Ուզբեկստանի գլխավոր հյուպատոսությունը։
Modern.az-ը հայտնում է, որ Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի ԱՄՆ-ում ներկայացուցիչ Ալլամջոնովի խոսքով՝ նոր դիվանագիտական ներկայացուցչությունը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային և տեխնոլոգիական ոլորտներում կապերի, ինչպես նաև կրթական և սոցիալական նախագծերի շուրջ համագործակցության ընդլայնմանը։
Նշվել է, որ սա Ուզբեկստանի առաջին հյուպատոսական հաստատությունն է, որը բացվել է ԱՄՆ-ի Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում։