Իրանական M/T Kylo նավթատար տանկերը խորտակվել է Հորմուզի նեղուցում՝ ԱՄՆ-ի հարձակումից հետո:
Modern.az-ը հայտնում է, որ նավի կորպուսին առնվազն 4 հրթիռային հարված է հասցվել:
Հարձակման հետևանքով տանկերում հրդեհ է բռնկվել, այնուհետև նավը շրջվել և խորտակվել է ջրում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցում:
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի ռազմական նախարար Փիթ Հեգսեթը սպառնացել էր ոչնչացնել բոլոր իրանական տանկերները, եթե Իրանը հարձակվի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վրա:
Դրանից առաջ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը հարվածել էին երեք իրանական նավթատար տանկերների այն բանից հետո, երբ Իրանի հեղափոխական գվարդիայի կորպուսը բալիստիկ հրթիռներ էր արձակել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու նավերի վրա, որոնք պարեկություն էին իրականացնում տեղական ջրերում: