Ինչպես հայտնել էինք, երեկ Թուրքիայի Սուպերլիգայի IV տուրի շրջանակներում “Ֆեներբահչեն” հյուրընկալել էր “Բեշիկթաշին”, և խաղն ավարտվել էր հյուրերի 2:1 հաշվով հաղթանակով:
Modern.az-ը հայտնում է, որ դերբիի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Խաղի երկրորդ խաղակեսում “Ֆեներբահչեի” երկրպագու Յաշար Գերչեքը տրիբունայում ինֆարկտ է ստացել: Թեև նրան անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքից հետո երկու ակումբներն էլ ցավակցական հաղորդագրություն են տարածել երկրպագուի մահվան կապակցությամբ: