ԱՄՆ ներկայացուցիչները նշել են, որ Կիևի իշխանություններն այլևս չեն թաքցնում իրենց էությունը և զբաղված են նացիստների վերաթաղումով։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է Վլադիմիր Պուտինի, Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հանդիպումը մեկնաբանելիս։
Ուշակովը նշել է, որ ռուսական կողմը ամերիկացի հյուրերին տեղեկացրել է ճակատում տիրող իրավիճակի և ռուս զինվորականների առաջխաղացման մասին մարտական գործողությունների գոտում։
Նրա խոսքով, Պուտինը հաստատել է ԱՄՆ կողմի հետ Ուկրաինայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու իր պատրաստակամությունը։
Ուշակովը հայտարարել է, որ ավելի քան երեք ժամ տևած հանդիպումը չի սահմանափակվել միայն ուկրաինական ճգնաժամով։ Կողմերը քննարկել են տնտեսական հարցեր, ինչպես նաև փոխշահավետ խոշոր ռուս-ամերիկյան նախագծերի հեռանկարները։