Այսօր տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոյի նիստը։
Modern.az-ը հղում անելով ԱՖՖԱ-ին, հայտնում է, որ նիստում պաշտոնապես հայտարարվել է ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության ամսաթիվը, որը համատեղ կհյուրընկալեն Ադրբեջանն ու Ուզբեկստանը։
Մրցույթը կկազմակերպվի 2027 թվականի սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 9-ը։ Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 24 թիմեր։
Նշենք, որ մրցաշարի պաշտոնական բրենդը ներկայացվել է հոկտեմբերի 16-ին։ «Այս խաղը քոնն է» պաշտոնական կարգախոսը, որն ուղղված է երիտասարդ ֆուտբոլիստներին և նրանց աջակցող երկրպագուներին, հրավիրում է ֆուտբոլային աստղերի նոր սերնդին պատմություն կերտել։ Բացի այդ, ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն 2027-ի պաշտոնական բրենդը ցուցադրվել է հատուկ պրոյեկցիայով Բաքվի խորհրդանշական վայրերից մեկում՝ Ղըզ Ղալասում, ինչպես նաև Բաքվի Օլիմպիական մարզադաշտում։