Ավարտվել է Ադրբեջանի լողի ֆեդերացիայի (ԱԼՖ) կազմակերպած և Երիտասարդության և սպորտի նախարարության (ԵՍՆ) աջակցությամբ Ջրային սպորտի պալատում անցկացված մրցաշարը։
Modern.az-ը հայտնում է, որ եզրափակիչ նիստում աչքի է ընկել Ադրբեջանի ներկայացուցիչ Անաստասիա Գնուսինան։ Նա թարմացրել է Ադրբեջանի ռեկորդը 200 մետր թիկունքի վրա լողի մրցումներում (2:20,68)։
Երրորդ օրվա եզրափակիչ նիստի արդյունքները.
Տղամարդիկ
400 մետր համալիր լող – 1. Կարսոն Ֆոսթեր 2. Իլյա Բորոդին 3. Ալբերտո Ռոսետտի
50 մետր բատերֆլայ – 1. Եգոր Կորնև 2. Չեկ Վեյ Տյոնգ 3. Ջուներ Չեն
100 մետր թիկունքի վրա լող – 1. Պիտեր Կուտսի 2. Պավել Սամուսենկո 3. Շեյն Կազաս
200 մետր բրաս – 1. Լուկ Բար 2. Կասպեր Կարբո 3. Կիրիլ Պրիգոդա
200 մետր ազատ ոճ – 1. Շեյն Կազաս 2. Յուբո Հե 3. Լուկաս Անվո
Կանայք
100 մետր բատերֆլայ – 1. Ռոս Վանոտերդայկ 2. Իչուն Վանգ 3. Դարյա Կլեպիկովա
_n200 մետր թիկունքի վրա լող – 1. Աննա Պեպլովսկի 2. Թեյլոր Ռակ 3. Ֆրեյա Կոլբերտ
50 մետր բրաս – 1. Ֆլորին Գասպար 2. Ռալինա Գիլյազովա 3. Մոնա Մակշերի
100 մետր ազատ ոճ – 1. Մարրիտ Ստենբերխեն 2. Կատարժինա Վաշիկ 3. Թեյլոր Ռակ
200 մետր համալիր լող – 1. Յիտինգ Յու 2. Մարրիտ Ստենբերխեն 3. Էբի Վուդ
«Մետաքսի ճանապարհ» (The Silk Road Tour) աշխարհի գավաթի Բաքվի փուլում մեդալներով պարգևատրվել են այն մարզիկները, ովքեր աչքի են ընկել միավորների սկզբունքով։ Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են Ջրային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի լողի տեխնիկական կոմիտեի նախագահ Քրեյգ Հանթերը, Ադրբեջանի լողի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Օքթայ Աթաևը և Ադրբեջանի լողի ֆեդերացիայի խորհրդական Ռաշադ Աբդուրահմանովը։
Տղամարդկանց մեջ ամենաբարձր միավորներ հավաքած Եգոր Կորնևը նվաճել է ոսկե մեդալ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լուկ Բարը։ Պիտեր Կուտսին արժանացել է բրոնզե մեդալի։
Կանանց վարկանիշային աղյուսակում բոլորին գերազանցած Մարրիտ Ստենբերխենը արժանացել է ոսկե մեդալի։ Ռոս Վանոտերդայկը նվաճել է արծաթե, իսկ Աննա Պեպլովսկին՝ բրոնզե մեդալ։
Նշենք, որ Բաքվից հետո «Մետաքսի ճանապարհ» (The Silk Road Tour) աշխարհի գավաթի հաջորդ փուլը կկազմակերպվի Թաշքենդում հոկտեմբերի 8-10-ը։