ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հիմնական փուլի «Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Հապոել» (Իսրայել) հանդիպումը դադարեցվել է 25-րդ րոպեին։
Modern.az-ը հայտնում է, որ պատճառը տրիբունայում Ստամբուլի ներկայացուցչի երկրպագուների կողմից Պաղեստինի դրոշի բացումն է եղել։
Վրաստանի Բաթումի քաղաքի «Բաթումի Արենա» մարզադաշտում կայացած խաղում տեղի ոստիկանության կողմից «Բեշիկթաշի» երկրպագուներին միջամտելուց հետո մրցավարական բրիգադը մեկնել է հանդերձարան։
Միջադեպի ժամանակ «Բեշիկթաշի» երկրպագուներից մեկին պատգարակով տեղափոխել են շտապօգնության մեքենա։ Ստամբուլի ներկայացուցչի ֆուտբոլիստները փորձել են հանգստացնել երկրպագուին։
Բացի այդ, հաղորդվում է, որ Վրաստանի ոստիկանությունը «Բեշիկթաշի» երկրպագուների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Ակնկալվում է, որ հանդիպման ճակատագրի վերաբերյալ որոշումը կկայացվի մրցավարական բրիգադի կողմից իրավիճակը գնահատելուց հետո։