ՈՒԵՖԱ-ն որոշել է 2027-2029 թվականներին կայանալիք եվրոպական մրցաշարերի եզրափակիչ հանդիպումների անցկացման վայրերը:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել կազմակերպության պաշտոնական կայքը։
Ընդունված որոշման համաձայն՝ մրցաշարերի վճռորոշ խաղերը կանցկացվեն հետևյալ մարզադաշտերում.
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա.
2028թ.՝ «Ալյանց Արենա», Մյունխեն (Գերմանիա)
2029թ.՝ «Նոու Կամպ», Բարսելոնա (Իսպանիա)
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգա.
2028թ.՝ «Ազգային մարզադաշտ», Բուխարեստ (Ռումինիա)
2029թ.՝ «Սերբիայի ազգային մարզադաշտ», Բելգրադ (Սերբիա)
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգա.
2028թ.՝ «Յուվենտուս» մարզադաշտ, Թուրին (Իտալիա)
2029թ.՝ «Պուշկաշ Արենա», Բուդապեշտ (Հունգարիա)
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ.
2027թ.՝ «Յոհան Կրոյֆ Արենա», Ամստերդամ (Նիդերլանդներ)
2028թ.՝ «Աստանա Արենա», Աստանա (Ղազախստան)