Ապրիլի 17-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունեցել Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի բացման արարողությունը։
Modern.az-ը հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Այնուհետև ելույթ ունեցավ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
x x x
Նշենք, որ աշխարհաքաղաքական լարվածության, ուժերի փոփոխվող հավասարակշռության, առևտրային խոչընդոտների և բազմակողմանիության վրա աճող ճնշման ֆոնին ներկայիս գլոբալ պատկերը դառնում է ավելի ու ավելի դժվար կանխատեսելի։ Հինգերորդ ֆորումի «Հաղթահարել անորոշությունները՝ պլանավորելով ապագան» թեման պահանջում է բացահայտել ռիսկերն ու հնարավորությունները, մշակել ռազմավարություններ և ձեռք բերված համաձայնությունները վերածել գործնական քայլերի։
Այս տարվա ֆորումին մասնակցում են ավելի քան 500 բարձրաստիճան անձինք ավելի քան 150 երկրից, այդ թվում՝ 22 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 14 պետությունների և կառավարությունների ղեկավարների տեղակալներ, ավելի քան 50 նախարարներ, որոնցից 39-ը արտգործնախարարներ են, ինչպես նաև 75 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ֆորումի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ավելի քան 40 միջոցառում և նիստ, այդ թվում՝ ղեկավարների պանելային քննարկումներ։