Ավարտվել են Կասպից ծովը Սև ծովին միացնող, Սև ծովի հատակով մինչև Ռումինիայի ափերը, այնտեղից Հունգարիա և եվրոպական այլ երկրներ ձգվող մալուխի նախագծի տեխնիկական աշխատանքները։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, նախագծի տեխնիկական և ֆինանսատնտեսական հիմնավորման աշխատանքներն ավարտվել են։
«Մասնագետները կարծում են, որ նախագիծը բազմակողմանի է և ֆինանսապես շահավետ։ Մոտ ապագայում սա արդեն նոր ուղղություն կլինի», - նշել է Ջեյհուն Բայրամովը։
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ ու նախաձեռնությամբ իրականացվող այս և այլ նախագծերը լուրջ ներդրում են ունենում եվրոպական լայն տարածքի էներգետիկ անվտանգության գործում։