Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացի դիվանագետների քննադատությանն է արժանացել այն բանից հետո, երբ սպառնացել է խափանել Եվրոպական միության (ԵՄ) բազմամյա բյուջեի շուրջ բանակցությունները:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել «Politico» պարբերականը։
Նշվում է, որ բյուջետային ծախսերի կրճատման հարցում տարաձայնություններից հետո Մակրոնին սկսել են անվանել «Պարոն Շանտաժ»։
Եվրոպացի դիվանագետներից մեկը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է համաեվրոպական շահերը իր երկրում կայանալիք նախագահական ընտրություններին ենթարկելու մեջ։
Դիվանագետն անընդունելի է անվանել բյուջետային բանակցությունների պատանդ դառնալը ազգային ընտրությունների համար։
Մակրոնը խիստ քննադատել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ հայտարարելով, որ նրա մոտեցումը համարում է ռազմավարական սխալ Եվրոպայի համար։