Ադրբեջանի ժողովուրդը բավականաչափ իմաստուն է՝ պաշտպանելու իր կրոնական համոզմունքները և լուծելու ծագող հարցերը՝ հաշվի առնելով ազգային շահերը։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ադրբեջանում դպրոցական համազգեստի շուրջ քննարկումները։
Նա ընդգծել է, որ Թեհրանի և Բաքվի միջև առկա եղբայրական, բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները թույլ են տալիս նման հարցեր լուծել փոխըմբռնման, կրոնական արժեքների և քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքի հիման վրա։