Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ երկրում հակամարտության ժամանակ առաջացած տնտեսական խնդիրներն օպերատիվ լուծելու համար։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է փոխնախարար Մորտեզա Զամանիանը։
Նրա խոսքով, նոր կառույցը կհետևի ձեռնարկությունների գործունեության, առևտրի, ֆինանսավորման և տնտեսության այլ ոլորտներում առաջացած խնդիրներին և միջոցներ կձեռնարկի դրանք հնարավորինս շուտ վերացնելու համար։
Եթե խնդրի լուծումը պահանջում է մի քանի նախարարությունների մասնակցություն, շտաբը կհամակարգի նրանց գործունեությունը և կարևոր հարցերը կներկայացնի կառավարության քննարկմանը։
Զամանիանը նշել է, որ կառույցի հիմնական նպատակն է արագացնել որոշումների կայացումը և կանխել կարևոր տնտեսական հարցերի ձգձգումը բյուրոկրատական ընթացակարգերի պատճառով։