Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվել է նավագնացության համար։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։
Նա նշել է, որ իրանական բանակը կրակ է բացում նեղուցով անցնել փորձող ամերիկյան նավերի վրա, սակայն չի խորտակում դրանք՝ շրջակա միջավայրին վնաս չհասցնելու համար։
«Իրանը որոշել է չխորտակել ամերիկյան մաքսանենգ նավերը, քանի որ դրանք նավթ են տեղափոխում, և դա էկոլոգիական վնաս կհասցնի տարածաշրջանին», - ասել է Ռեզաին։
Ավելի վաղ «Financial Times»-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն չորս ամիս գաղտնի ականազերծման գործողություն է իրականացրել Հորմուզի նեղուցում։ Գործողությանը ներգրավված են եղել հատուկ նշանակության ջրասուզակներ, ռոբոտային նավակներ և մասնագիտացված ստորջրյա սարքեր։