Ինդոնեզիայում մոխիր է տեղացել Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով:
Modern.az-ը հայտնում է, որ Ջակարտայի և հարակից քաղաքների բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածել՝ հրաբխային մոխրի տեղումները ձյան տեղումների հետ համեմատելով:
Հրաբխի ժայթքումը սկսվել է ուրբաթ երեկոյան։ Միջադեպի հետևանքով մոխրի ամպ է տարածվել շրջակա տարածքներում: