Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 միլիոն 450,07 հազար դոլարի ապրանք։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին ասվում է Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) տարածած տեղեկատվության մեջ։
Հաշվետվության համաձայն՝ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Ինը ամսում Ադրբեջանը Հայաստանից ներմուծել է 96,5 հազար դոլարի ապրանք։